Single Blog Title

This is a single blog caption

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Սամպդորիայի» երկու ֆուտբոլիստի

«Արսենալը» հետաքրքրվում է «Սամպդորիայի» երկու ֆուտբոլիստի ծառայություններով: Այս մասին հայտնում է Metro-ն:

Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիների ուշադրության կենտրոնում են պաշտպան Յոահիմ Անդերսոնը և կիսապաշտպան Դենիս Պրատը:

Անգլիական ակումբն արդեն 50 մլն եվրոյի առաջարկ է կատարել «Սամպդորիային»: Հաղորդվում է, որ իտալական ակումբը կընդունի առաջարկը:

Ավելի վաղ «Սամպդորիան» հրաժարվել էր 42 մլն եվրոյով բաց թողնել իր ֆուտբոլիստներին:

Leave a Reply


/* catfish */
/* branding */