Բելերին. «Սեբալյոսը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, որին հանդիպել եմ իմ կարիերայում»
«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելերինը խոսել է թիմի նորեկ Դանի Սեբալյոսի մասին:
«Կարծում եմ՝ Սեբալյոսը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, որին հանդիպել եմ իմ կարիերայի ընթացքում: Մենք միասին խաղացել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում: Մենք շատ լավ ենք հասկանում իրար խաղադաշտում:
Նա հիանալի ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ Դանին շատ լավ համալրում է մեր թիմի համար: Պրեմիեր լիգան տարբերվում է Լա Լիգայից, բայց Սեբալյոսը մարզումներին ցույց է տվել, որ պատրաստ է դրան»,- Բելերին խոսքն է մեջբերել AS-ը: