Category

Պրեմիեր լիգա

Նկարագրություն
Անգլիայի Պրեմիեր Լիգա (անգլ.՝ Premier League) պրոֆեսիոնալ ֆուտբոլի բարձրագույն. առաջնությունն անգլիական ակումբների համար, որին կարող են մասնակցել նաև Ուելսի ակումբները.

Առաջնության մասնակից ակումբների թիվը 20 է. Անգլիա Պրեմիեր Լիգա յի մրցաշրջանը սկսվում է օգոստոսին և ավարտվում մայիսին. Յուրաքանչյուր ակումբ անցկացնում է 38 խաղ.

Առաջնությունը ստեղծվել է 1922 թվականի փետրվարի 20-ին՝ «Պրեմիեր Լիգա ֆուտբոլային ասոցիացիա» անվանմամբ. երբ առաջին դիվիզիոնի ակումբները որոշեցին.  դուրս գալ Անգլիայի ֆուտբոլային լիգայից, որը հիմնադրվել էր 1888 թվականին. Նպատակներից առաջնայինը հեռուստատեսային հեռարձակման իրավունքի վաճառքից ավելի շատ. եկամուտներ ստանալն էր. Այդ պահից Պրեմիեր Լիգան դարձավ աշխարհի ամենից մեծ ժողովրդականություն վայելող սպորտային առաջնությունը. Այն նաև համարվում է աշխարհի ամենից շահութաբեր. ֆուտբոլային լիգան. 2007-08 մրցաշրջանում ակումբների ընդհանուր շահույթը կազմեց 2,36 մլրդ ֆունտ. Այս պահի դրությամբ. եթե դատենք ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում երկրները ներկայացնող ակումբների գործակիցներով, ապա Պրեմիեր Լիգան համարվում. է Եվրոպայի երկրորդ ուժեղագույն առաջնությունը. զիջելով միայն իսպանական Լա Լիգային.

Պրեմիեր Լիգայում հանդես են եկել 45 տարբեր ակումբներ, սակայն նրանցից միայն 5-ն են հաղթել առաջնությունը, որից «Մանչեսթեր Յունայթեդը» 13 անգամ, «Չելսին»՝ 4, «Արսենալը»՝ 3, «Մանչեսթեր Սիթին»՝ 2, «Բլեքբեռն Ռովերսը»՝ 1. Գործող չեմպիոն «Լեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի իր առաջին տիտղոսը նվաճեց 2015-16 մրցաշրջանում.
Պատմություն
Չնայած 1970-ականներին եվրոգավաթներում անգլիական ակումբների նշանակալի հաջողություններին, 1980-ականների վերջին անգլիական ֆուտբոլում նկատելի անկում եղավ. Մարզադաշտերը գտնվում էին վատ վիճակում. ամենօրյա երևույթ էր դարձել ֆուտբոլային խուլիգանությունը, իսկ 1985 թվականին Էյզելի աղետից հետո անգլիական բոլոր ակումբները որակազրկվեցին եվրոգավաթների մասնակցությունից. Անգլիայի առաջին դիվիզիոնը, որը երկրի բարձրագույն առաջնությունն էր 1888 թվականից. մարզադաշտերի հաճախելիությամբ և ստացվող շահույթով զգալի հետ էր իտալական Ա Սերիայից և իսպանական Լա Լիգայից, ինչի արդյունքում անգլիացի առաջատար ֆուտբոլիստները տեղափոխվում էին այլ առաջնություններ. Սակայն 1990-ականների սկզբին իրավիճակը սկսեց դրական տեղաշարժ ունենալ.
Կորպորատիվ կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրեմիեր Լիգան գործում է որպես կորպորացիա, որի սեփականատերերը մասնակից 20 ակումբներն են։ Յուրաքանչյուր ակումբ բաժնետեր է մեկ ձայնի իրավունքով. Պրեմիեր Լիգան ղեկավարելու համար ակումբներն ընտրում են նախագահ, գործադիր տնօրեն և տնօրենների խորհուրդ. Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ուղղակի միջամտություն չի ունենում Պրեմիեր Լիգայի ներքին գործերին, սակայն, որպես հատուկ բաժնետեր, ունի վետոյի իրավունք.

Պրեմիեր Լիգան իր ներկայացուցիչներին է ուղարկում ՈւԵՖԱ-ի եվրոպական ակումբների ֆորումին. Ակումբների ներկայացուցիչները և նրանց կոնկրետ թիվը որոշվում է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի համաձայն. Եվրոպական ակումբների ֆորումն ընտրում է ՈՒԵՖԱ-ի ակումբային առաջնությունների կոմիտեի երեք անդամ, որոնք զբաղվում են այնպիսի առաջնությունների գործառույթային հարցերով, ինչպիսիք են Չեմպիոնների Լիգան և Եվրոպա Լիգան.

1 2 3 55

/* catfish */
/* branding */