Single Blog Title

This is a single blog caption

Էմերի. «Հպարտ եմ իմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքով»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի «Բլեքփուլի» դեմ հաղթական խաղից հետո կիսվել է տպավորություններով:

«Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքով: Դժվար էր ադապտացվել այստեղի մթնոլորտին: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղաց մեծ նվիրվածությամբ և առավելագույն կենտրոնացվածությամբ ամբողջ 90 րոպեն:

Հանդիպման ընթացքում մենք բարձրացրեցինք մեր խաղի որակը: Մենք պետք է հարմարվեինք մրցակցի մարտավարությանը: Նրանք նախընտրում էին խաղալ երկար փոխանցումներով և պայքար էին ծավալում երկրորդ հարկում: Մենք արեցինք դա և ես շատ ուրախ եմ իմ ֆուտբոլիստների համար»,- Էմերիի խոսքերն է մեջբերել «Արսենալի» պաշտոնական կայքը: 

Leave a Reply


/* catfish */
/* branding */