Single Blog Title

This is a single blog caption

Էմերի. «Պետք է հաղթենք Եվրոպա լիգան և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճենք»

«Արսենալի» գլխավո մարզիչ Ունայ Էմերին Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Բարնլիի» դեմ տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ թիմը պետք է կենտրոնանա Եվրոպա լիգայի եզրափակչի վրա:

«Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով: Մենք արժանի էինք, որպեսզի հայտնվեինք ԱՊԼ-ի լավագույն քառյակում, բայց վերջին պահին բաց թողեցին մեր հնարավորությունը: Բայց մենք մոտ էինք:

Չկարողացանք հասնել մեր նպատակին Անգլիայի Պրեմիեր լիգայում, սակայն ունենք Եվրոպա լիգան: Պետք է հաղթենք այն, տիտղոս նվաճենք և հայտնվենք Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում»,- Էմերիի խոսքն է մեջբերել BBC-ն:

Leave a Reply


/* catfish */
/* branding */