Single Blog Title

This is a single blog caption

Էմերին՝ տրանսֆերների մասին. «Շատերն են ցանկանում խաղալ «Արսենալի» կազմում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է հաջորդ մրցաշրջանում թիմում սպասվող տրանսֆերների մասին՝ հաշվի առնելով Չեմպիոնների լիգային չմասնակցելու հանգամանքը:

««Արսենալը» մեծ անուն ունի համաշխարհային ֆուտբոլում և շատ ֆուտբոլիստներ ցանկանում են խաղալ այստեղ: Մենք նոր թիմ ստեղծելու փուլում ենք և այս ընթացքում պետք է ուժեղ լինենք:

Չգիտեմ, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում, բայց ակումբն աշխատում է տրանսֆերների ուղղությամբ: Բացի այդ, մեր մի շարք ֆուտբոլիստներ կարող են աճ գրանցել: Մենք շատ երիտասարդ խաղացողներ ունենք, որոնք առաջին անգամ էին խաղում եզրափակչում»,- Էմերիի խոսքն է մեջբերել BBC-ն:

Leave a Reply


/* catfish */
/* branding */