Single Blog Title

This is a single blog caption

Էմերին խոսել է «Բլեքփուլի» դեմ սպասվող խաղի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է «Բլեքփուլի» դեմ սպասվող գավաթային հանդիպման մասին:

«Մենք սկսում ենք պայքարն այն մրցաշարում: Ինչպես ապացուցում է պատմությունը, Անգլիայի գավաթը կարևոր է մեր համար: «Արսենալը» 13 անգամ նվաճել է այս տիտղոսը, ավելի շատ, քան որևէ այլ ակումբ: Մենք կարող ենք ինչ-որ կարևոր բան անել և պատրաստվում ենք սկսել մեր ճանապարհը հենց «Բլեքփուլից»»,- ասել է Էմերին:

Հիշեցնենք, որ «Բլեքփուլ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: 

Leave a Reply


/* catfish */
/* branding */