Single Blog Title

This is a single blog caption

Էմերին խոսել է Լորան Կոսյելնիի վնասվածքի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի ավագ Լորան Կոսյելնիի վնասվածքի մասին: Հիշեցնենք, որ ֆրանսիացին նախապես ընդգրկված էր «Բլեքփուլի» դեմ խաղի մեկնարկային կազմում, սակայն նախավարժանքի ժամանակ վնասվածք էր ստացել:

«Նրա մոտ մեջքի խնդիրներ կան: Հուսով եմ՝ ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Նա մեկ շաբաթ ունի, որպեսզի հանգստանա, աշխատի և պատրաստվի «Վեսթ Հեմի» դեմ խաղին: Հույս ունեմ, որ մյուս շաբաթ Լորանի մոտ ամեն ինչ կարգին կլինի: Երեկվա խաղից առաջ նա մեջքի հատվածում ցավեր ուներ, ինչի պատճառով դուրս մնաց կազմից»,- Էմերիի խոսքերն է մեջբերել «Արսենալի» պաշտոնական կայքը:

Leave a Reply


/* catfish */
/* branding */