Single Blog Title

This is a single blog caption

Football London. Հենրիխ Մխիթարյանը կփայլի «Արսենալում»

Football London պարբերականի վերլուծական անդրադարձը՝ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

Ո՞րն է Մխիթարյանի լավագույն դիրքը

Հենրիխ Մխիթարյանը կարող է արդյունավետ խաղ ցուցադրել հարձակման գծի գրեթե յուրաքանչյուր դիրքում: Նա իրեն լավ է զգում թե՛ աջ կիսապաշտպանի, թե՛ 10 համարի դիրքում: Չի կարելի ասել, որ Մխիթարյանը կարող է խաղալ միայն ենթահարձակվողի դիրքում: Նա բազմաֆունկցիոնալ խաղացող է:

Հենրիխը կարող է խաղալ աջ եզրային կիսապաշտպանի դիրքում 4-3-3 և 4-2-3-1 սխեմաներում, կամ 3-4-2-1 դասավորության դեպքում լինել երկու հարձակողական ոճի կիսապաշտպաններից մեկը՝ Մեսութ Օզիլի հետ միասին:

Ի՞նչ դեր է ունենալու Մխիթարյանը

Նա ստեղծագործ ֆուտբոլիստ է: Նրա աշխատանքն է իրար միացնել պաշտպանության և հարձակման գծերը: Իր արագությամբ նա կզարգացնի «Արսենալի» հակագրոհները: Մխիթարյանին ճիշտ օգտագործելու դեպքում նա կարող է դառնալ Եվրոպայի ամենաարդյունավետ խաղացողներից մեկը: Հենրիխը կարողացավ «Մանչեսթեր Յունայթեդում» դառնալ ոգեշնչման աղբյուր նույնիսկ այն դեպքում, երբ այնտեղ խաղում էր Պոլ Պոգբան:

Մխիթարյանի ուժեղ և թույլ կողմերը

Իմպրովիզացիան նրա ուժեղ կողմերից մեկն է: Ժամանակակից շատ խաղացողներ հմուտ են, բայց չունեն երևակայություն՝ հատկապես հարձակման գծում խաղալու համար: Մխիթարյանը մի խաղացող է, որը մտածում է ոտքի վրա և կարող է ծանր խնդիրների լուծումներ գտնել:

Այնուամենայնիվ, նա փխրուն ֆուտբոլիստ է, սակայն ոչ ֆիզիկական պատրաստվածության առումով: Ինչպես եղել է նրա նախկին թիմերում՝ «Շախտյորում», «Բորուսիայում» և «Մանչեսթեր Յունայթեդում», Մխիթարյանը կախված է խաղընկերներից: Նա ավելի վստահ է գործում, երբ իրեն հավատում են և թիմը կարգապահություն է ցուցաբերում:

Ինչպե՞ս Մխիթարյանից քաղել առավելագույնը

«Արսենալը» պետք է ուշադրության կենտրոնում պահի Մխիթարյանին և հավատա նրան: Բարեբախտաբար, «Արսենալում» Մխիթարյանն ունի մարզիչ, որն ավելի է համապատասխանում իր ֆուտբոլային գաղափարներին: Վենգերը ոչ միայն խաղ է կառուցում, այլ հավատա է ներշնչում իր ֆուտբոլիստներին: Սա այն է, ինչ անհրաժեշտ է Մխիթարյանին:

Ինչու՞ «Արսենալի» երկրպագուները պետք է գոհ լինեն

Մխիթարյանը երազանքի խաղացող է: Նա նրբագեղ ֆուտբոլիստ է, որը զերծ է մնում խաղադաշտում կրկես ցուցադրելուց: Նա կօգնի վերականգել Վենգերի թիմի փայլը: Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած վերջին մրցաշրջանում Մխիթարյանը՝ խաղալով հարձակման եռյակի աջ եզրում, 53 խաղում մասնակցություն է ունեցել 55 գոլի: Այդ մրցաշրջանում նա խաղում էր Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ, որը ևս տեղափոխվեց «Արսենալ»:

Մխիթարյանը չհարմարվեց Մոուրինյուի մտածելակերպին, սակայն ունի բոլոր հատկանիշները, դառնալու Վենգերի դասական ոճին համապատասխան խաղացողներից մեկը:

 

Leave a Reply


/* catfish */
/* branding */