Single Blog Title

This is a single blog caption

Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից:

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, 30-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը:

Հռոմեական ակումբը մեկ տարի ժամկետը կվարձակալի հայ ֆուտբոլիստին և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կունենա նրա լրիվ տրանսֆերը ձեռք բերելու իրավունք:

Բանակցությունները վարում է «Ռոմայի» սպորտային տնօրեն Ջանլուկա Դի Մարցիոն: Հնարավոր է, որ գործարքը հաստատվի առաջիկա ժամերին:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Պրեմիեր լիգայում ընդամենը մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել մեկնարկային կազմում՝ «Նյուքասլի» դեմ հանդիպմանը:

«Լիվերպուլի» և «Տոտենհեմի» դեմ խաղերում Հենրիխը փոխարինման է մտել, իսկ «Բարնլիի» դեմ հանդիպմանը մնացել է պահեստայինների նստարանին:

Leave a Reply


/* catfish */
/* branding */