Single Blog Title

This is a single blog caption

Կլոպ. «Օբամեյանգը թույլ կողմ չունի՝ բացի հագուստի ոճից»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի երրորդ տուրի «Արսենալի» դեմ խաղից առաջ խոսել է «զինագործների» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի մասին, որի հետ ժամանակին աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Արդեն 4 տարի է անցել, ինչ ես նրա հետ աշխատել եմ Դորտմունդում: Բոլորը գիտեն նրան, այնպես որ անակնկալ ոչինչ չի լինի:

Իրականում, Օբամեյանգը թույլ կողմ չունի՝ բացի հագուստի ոճից: «Արսենալի» դեմ խաղերում մենք կարողացել ենք նրան փակել, սակայն իր արագության պատճառով, դա 100 տոկոս անելն անհնար է: Իրոք դժվար է»,- Կլոպի խոսքն է մեջբերել BBC-ն:

Leave a Reply


/* catfish */
/* branding */