Single Blog Title

This is a single blog caption

Կոսյելնին կարող է հեռանալ «Արսենալից»

«Արսենալի» պաշտպան Լորան Կոսյելնին ամռանը կարող է հեռանալ թիմից: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը կարող է խզել պայմանագիրն գալիք ամռանը: Կողմերը համաձայնության չեն հասել նոր պայմանագրի կետերի շուրջ: Կոսյելնիի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020 թվականի ամռանը:

Հաղորդվում է, որ եթե «Արսենալը» պարտվի Եվրոպա լիգայի եզրափակչում և Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր չնվաճի, ապա ֆրանսիացու հեռանալու ցանկությունն ավելի կմեծանա:

 

Leave a Reply


/* catfish */
/* branding */