Լակազետ. ««Արսենալը» պետք է մոռանա տիտղոսների մասին»
«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարծում է, որ լոնդոնյան ակումբը դեռևս պետք է մոռանա տիտղոսների մասին և կենտրոնանա թոփ 4-ում ամրապնդվելու վրա:
««Արսենալի» նման ակումբը պետք է Չեմպիոնների լիգայում խաղա յուրաքանչյուր տարի:
Մի քանի տարի հետո մենք կարող ենք մտածել տիտղոսների մասին, իսկ հիմա պետք է կենտրոնանանք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու վրա:
Նախորդ մրցաշրջանը կարելի է դրական գնահատել, քանի որ մենք նոր մարզիչ ունեինք»,- Լակազետի խոսքն է մեջբերել Four Four Two-ն: