Single Blog Title

This is a single blog caption

Մարտին Կեոուն. «Գուցե Վենգերը, ի դեմս Մխիթարյանի, քսակով ոսկի է ստացել»

«Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կեոունը վստահ է, որ Արսեն Վենգերը հենց այն մարզիչն է, որը կարող է Մխիթարյանին վերադարձնել լավագույն մարզավիճակի:

«Միգուցե Արսեն Վենգերն ի դեմս Մխիթարյանի պարգևատրվել է մի քսակ ոսկով: Արսենն, անխոս, Մխիթարյանից կստանա նրա լավագույնը:

Վերջերս նայելով Մխիթարյանին ու Լյուկ Շոուին «Յունայթեդում՝ ես ցավում էի նրանց համար: Նրանք գոհ չէին Մոուրինյուի ոճից: Վենգերը, կարծես, այլ միջավայր է առաջարկում՝ Մոուրինյուի ստեղծացից տարբերվող:

Վենգերը կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչ կարող է անել Մխիթարյանը: Ֆուտբոլիստը գալիս է ապացուցելու ցանկությամբ: Եվ եթե նա կարողանա աշխատեցնել Մխիթարյանի այդ ցանկությունը, ապա սա կդառնա Վենգերի ամենահաջող տրանսֆերը», – Կեոունի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:

Leave a Reply


/* catfish */
/* branding */