Մարզադաշտ

Էմիրեյթս (մարզադաշտ)

«Էմիրեյթս» (անգլ.՝ The Emirates, քանի որ ՈւԵՖԱ-ի հսկողության տակ անցկացվող խաղերին արգելվում է կոմերցիոն անվանումների գործածումը, նաև օգտագործվում է Էշբերթոն Գրոուվ (անգլ.՝ Ashburton Grove) և Արսենալ ստեդիում (անգլ.՝ Arsenal Stadium) անվանումները), ֆուտբոլային մարզադաշտ է Անգլիայի Լոնդոն քաղաքում։ «Արսենալ»-ի տան դաշտն է։

Կառուցվել է 2006 թվականի հուլիսին, և փոխարինեց «Արսենալ»-ի հին խաղադաշտին՝ Հայբերիին: Կառուցման ծախսերը կազմեցին 390 միլիոն ֆունտ ստերլինգ: «Էմիրեյթս»-ը Անգլիայի մեծությամբ երրորդ մարզադաշտն է Լոնդոնի «Ուեմբլի»-ից և Մանչեսթերի «Օլդ Թրաֆոլդ»-ից հետո։

Պատմություն

Ակումբի ղեկավարության մոտ նոր խաղադաշտի կառուցման գաղափարը ծագեց դեռևս 20-րդ դարի 90-ական թվականներին։ Ի սկզբանե նախատեսվում էր հին «Հայբերի» խաղադաշտի ընդարձակում, բայց բնակչությունն ու քաղաքային խորհուրդը դեմ էին դրան։ Արենայի կառուցման հարթակ ընտրվեց Էշբերթոն Գրոուվ արդյունաբերական շենքը, որն ընդամենը 500 յարդ է հեռու «Հայբերի»-ից։ Խաղադաշտը նախատեսվում էր բացել 2003 թվականին, բայց ֆինանսական ճգնաժամի հետևանքով դա հնարավոր եղավ անել միայն 2006 թվականին։

2004 թվականի գարնանը պատրաստ էին խաղադաշտի բոլորաթասը և Հյուսիսային երկաթգծի վրայով անցնող երկու կամուրջները։ Տանիքը մոնտաժվեց 2005 թվականի օգոստոսին։ Առաջին աթոռակը հանդիսավոր կերպով տեղադրվեց «Արսենալ»-ի խաղացող Աբու Դիաբիի կողմից։

Տեսակ ֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձև ֆուտբոլ
Ամբողջական անվանում Emirates Stadium
Տեղագրություն Իսլինգթոն
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հիմնադրված 2003 թ.
Բացված 2006 թ.
Կառուցող Sir Robert McAlpine
Կառուցման գին £390 միլիոն
Ճարտարապետ Populous
Ճարտարագետ Buro Happold
Սեփականատեր Արսենալ ՖԱ
Տարողություն 60 338
Տնային թիմ Արսենալ ՖԱ
Դաշտի չափսեր 105 x 68 մ

/* catfish */
/* branding */