Մոուրինյուն՝ Սեբալյոսի տրանսֆերի մասին. «Նրանք ունեն Մխիթարյան, Օզիլ…»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, Sky Sports-ի ներկայիս փորձագետ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի մասին, որը վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Արսենալ»:
«Սեբալյոսի՞ տրանսֆերը: Կարծում եմ՝ նրանք այլ սեբալյոսներ ունեն թիմում: Նա լավ ֆուտբոլիստի է, բայց նրանք ունեն Մխիթարյան, Օզիլ:
Այս ֆուտբոլիստները կարող են խաղալ տարբեր դիրքերում և խաղաոճերով նման են իրար»,- ասել է պորտուգալացի մասնագետը: