Single Blog Title

This is a single blog caption

Սիմեն. «Տխուր է «Արսենալի» երկրպագու լինելը»

Անգլիացի նախկին դարպասապահ Դևիդ Սիմենը խոսել է Լոնդոնի «Արսենալի» մասին:

«Հիասթափություն: Երկրպագուները հիասթափված են: Շատ ցավալի է «Արսենալի» երկրպագու լինելը: Ցավալի է նաև թիմի նախկին ֆուտբոլիստների համար:

ՄՅՈւ-ն նույնպես գտնվում է միևնույն վիճակում: Երկու թիմերն էլ մնացել են առանց Չեմպիոնների լիգայի և պետք է ուժեղացնեն պաշտպանական գիծը:

Բայց «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի շահեկան դիրքում է, քան «Արսենալը»: Տրանսֆերային հարցերում նրանք ավելի քիչ խնդիրների առաջ կկանգնեն, քան լոնդոնցիները»,- Սիմենի խոսքն է մեջբերել Talksport-ը:

Leave a Reply


/* catfish */
/* branding */