The Sun. «Արսենալը» ռեկորդային առաջարկ է արել «Սելթիկի» ֆուտբոլիստի համար
«Արսենալը» շարունակում է «Սելթիկի» եզրային պաշտպան Կիրան Տիրնիին ձեռք բերելու փորձեր կատարել: Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, լոնդոնյան ակումբը երեկ 25 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկ է կատարել, որը ռեկորդային է շոտլանդական ֆուտբոլի համար:
Ավելի վաղ «Սելթիկը» մերժել էր լոնդոնցիների 15 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկը:
Հաղորդվում է, որ Տիրնին դեմ չէ Պրեմիեր լիգա տեղափոխվելուն:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Նապոլին»: