Single Blog Title

This is a single blog caption

UEFA-ի նախագահ. «Դա Մխիթարյանի որոշումն է, որ նա չի ցանկանում մեկնել Բաքու»

UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելու մասին:

«Մխիթարյանը չի ցանկանո՞ւմ մեկնել Բաքու: Դա նրա որոշումն է: Եթե մենք չդիմակայենք այս ճնշմանը, ապա ոչինչ չենք կարող կազմակերպել ապագայում: Մենք կարողացանք Եվրոպայի առաջնության անվտանգությունն ապահովել Ֆրանսիայում, երբ երկիրը դարձել էր ահաբեկիչների հիմնական թիրախը»,- Չեֆերինի խոսքն է մեջբերել Spiegel-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվի Օլիմպիական ստադիոնում:

Leave a Reply


/* catfish */
/* branding */