Single Blog Title

This is a single blog caption

[ՎԻԴԵՈ] «Լիվերպուլը» կենտրոնական խաղում հաղթեց «Արսենալին»

ԱՊԼ-ի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Էնֆիլդ» մարզադաշտում մրցեցին առաջնության առաջատարները՝ «Լիվերպուլն» ու «Արսենալը»։  Երկու թիմերն էլ այս խաղին մոտեցել էին 100 տոկոսանոց արդյունքով՝ 2 խաղ, 2 հաղթանակ։

Լարված ու հետաքրքիր պայքարում առաջինը հաջողության հասան տանտերերը՝ առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Ժոել Մատիպը։

Ընդմիջումից հետո «Լիվերպուլն» էլ ավելի մեծ ճնշում գործադրեց և 15 րոպեում կարողացավ երկու գոլ։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։

«Արսենալին» հաջողվեց միայն խուսափել ջախջախիչ պարտությունից՝ խաղի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Լուկաս Տորեյրան։

Այսպիսով՝ «Լիվերպուլը» հաղթեց 3։1 հաշվով և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ինչ վերաբերում է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ապա նա փոխարինման դուրս եկավ խաղավարտից 4 րոպե առաջ։

Leave a Reply


/* catfish */
/* branding */