[ՎԻԴԵՈ] «Արսենալի» քամբեքը «Տոտենհեմի» դեմ խաղում
ԱՊԼ-ի 4-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Տոտենհեմին»: Առաջին կեսում հյուրերն առաջ անցան հաշվի մեջ Քրիստիան Էրիկսենի և Հարի Քեյնի գոլերի շնորհիվ: Խաղակեսի վերջնամասում Ալեքսանդր Լակազետը կրճատեց հաշվի տարբերությունը:
71-րդ րոպեին էլ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 67-րդ րոպեին: