Single Blog Title

This is a single blog caption

Ժիրու. ««Չելսին» և «Արսենալը» փոխեցին իմ կյանքը. չէի ցանկանում տոնել խփած գոլս»

«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչում «Արսենալի» նկատմամբ տոնած 4:1 հաշվով հաղթանակի մասին:

«Հետաքրքիր առաջին կես ստացվեց: Երկրորդում մենք ավելի արդյունավետ էինք: Ես հպարտ եմ այս հաղթանակով և մեր թիմով: Սա յուրահատուկ երեկո էր իմ համար:

«Արսենալն» ու «Չելսին» փոխեցին իմ կյանքը, հնարավորություն տվեցին խաղալ Պրեմիեր լիգայում: Ես չէի ցանկանում տոնել «Արսենալի» դարպասը խփած գոլս, բայց հպարտ եմ, որ «Չելսիի» հետ նվաճեցի այս տիտղոսը»,- Ժիրուի խոսքն է մեջբերել BT Sport-ը:

Leave a Reply


/* catfish */
/* branding */